News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին զարմացած է դատարանների ելքերն ու մուտքերը փակելու`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վրա: Այս մասին նա ասել է հայաստանցի լրագրողների հետ Լեհաստանի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է «Aravot.am»-ը: 

Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել պետության ղեկավարի եւ հեղափոխության ղեկավարի տարբերությունը: Դեսպանն աբսուրդի ժանրից է համարում այն, ինչ որ կատարվեց, նկատի ունի, որ դատաիրավական բարեփոխումների մասին նախաձեռնությունները արագ առաջ եկան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո:

Նովակովսկին, իհարկե, դատական համակարգի առողջացմանը կողմ է, բայց այդ ամենին այլ անուն տալ չի կարող, քան գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելը: Յեժի Մարեկ Նովակովսկին առհասարակ չի հասկանում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը դարձավ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին «նստեցնելը», մինչդեռ նրանից սպասվում էին կոռուպցիայի դեմ իրական պայքար եւ համակարգային փոփոխություններ:

Դեսպանը մտավախություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանին տրված հանրային վստահության պաշարը շատ արագ կարող է մսխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ