News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ ժամ առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   կտրուկ որոշել է  չեղարկել օրակարգում նախատեսված մյուս հանդիպումները, այդ թվում՝ հայ համայնքի գործարարների հետ, եւ  վերադառնալ Երեւան:

Մասնավորապես, Factor.am-ը (որի լրագրողը այս պահին գտնվում է Նուր-Սուլթանում) նշել էր, որ վարչապետ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո սպասվելիք պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: «Չեղարկվել է ոչ միայն Փաշինյանի մասնակցությունը նիստից հետո տեղի ունենալիք պաշտոնական ճաշին, այլեւ Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը: ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան»,-գրել էր կայքը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանելու նաեւ լրագրողների հարցերին:

Նշվել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպումը եւս չի կայացել:

Ի դեպ, Sputnik-Armenia-ն իր հերթին նշել է, որ իրենց Ղազախստանի թղթակցին Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է. «Փաշինյանը մեկնեց»:

Այս առնչությամբ NEWS.am-ը պարզաբանման համար դիմել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան այցի օրակարգի որեւէ փոփոխություն չի եղել։

«Պաշտոնական ճաշից հետո եկել ենք Ղազախստանում ՀՀ դեսպանություն եւ հիմա հանդիպում է տեղի ունենում հայ գործարարների հետ։ Օրակարգի որեւէ փոփոխություն չի եղել։ Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել ըստ օրակարգի։ Մենք հաջողությամբ նախագահել ենք, բոլոր փաստաթղթերն ընդունվել են, բոլոր համաձայնագրերը ստորագրվել են։ Ապա նախագահող երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵՏՀ կոլեգաիայի նախագահ  Տիգրան Սարգսյանի կողմից եղել է համատեղ հայտարարություն, այնուհետեւ ճաշ, եւ հիմա մենք գտնվում ենք դեսպանությունում»,–նշեց նա։

Հարցին՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայանալո՞ւ է՝ ինչպես հայտարարել էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, վարչապետի մամուլի քարտուղարը հավաստիացրեց, որ նման պայմանավորվածություն չի եղել. «Օրակարգով նման հանդիպում նախատեսված չի եղել։ Կրկնում եմ՝  օրակարգով բոլոր միջոցառումները տեղի են ունեցել»։

Հարցին՝ գուցե Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, որ բացի իրենից, ԵՏՄ անդամ բլոր երկրների ղեկավարները պարգեւատրվել են Նազարբաեւի անվան շքանշանով, Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ այսպիսի խոսակցությունները «հիվանդ երեւակայության արդյունք են». «Օրակարգում որեւէ պարգեւատրման արարողություն չի եղել։ Բարձր տրամադրությամբ, շատ հաջող միջոցառումներ են տեղի ունենում: Մնացած երկկողմ շփումներն ու հանդիպումները թող մեկնաբանեն այն երկրները, որոնց այն վերաբերում է»։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կունենան:

Բացի այդ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ այսօր Ղազախստանում Նազարբաեւի անվան շքանշաններ են շնորհվել ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին, սակայն բացառություն է եղել ՀՀ վարչապետը։

Նշենք նաեւ, որ աայս տարվա մայիսին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նուր-Սուլթանում այժմ նախատեսվում է Եվրասիական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ հունիսին ես կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: Աստանայում հաստատ կհանդիպենք, եթե անհրաժեշտ լինի, ապա Պետերբուրգում էլ շփում, իհարկե, կլինի»,— ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ