News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ փակ քվեարկությանը 132 պատգամավորբերից մասնակցել է 94-ը:

Թեկնածուների թվում էին՝ Մեսրոպ Մեսրոպյանը, որը 2018-ից աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ինժեներ է, «Ռեդինետ»ՓԲԸ-ում աշխատանքային խմբի ղեկավար (կողմ՝ 88, դեմ՝ 6 ձայն), Սեդա Շահինյանը, որը 2013-ից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որպես իրավաբանական եւ լիցենզիոն բաժնի ղեկավար (կողմ՝ 91, դեմ՝ 3 ձայն), Կամո Սարգսյանը, որն Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է (կողմ՝ 87, դեմ՝ 6, անվավեր՝ 1 ձայն), Սերգեյ Ագինյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում զարգացման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար (կողմ՝ 90, դեմ՝ 4 ձայն):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ