News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, իրեն նվիրել է Պետդեպարտամենտի պաշտոնական քարտեզը, որում Գոլանյան բարձունքները նշված են Իսրայելի տարածքում, հաղորդում է AP-ը:

Ելույթ ունենալով Երուսաղեմում մամուլի ասուլիսի ժամանակ՝ Նեթանյահուն դիմել է ազգին: Նշենք, որ նրան չհաջողվեց կոալիցիա ձեւավորել, այժմ երկրորդ ընտրություններ պետք է անցկացվեն:

Փորձելով մեղմել քաղաքական քաոսն ու հանրության ուշադրությունը կենտրոնացնել արտաքին քաղաքականությունում իր «վարպետության», մասնավորապես, Դոնալդ Թրամփի հետ սերտ բարեկամության վրա՝ Նեթանյահուն ցուցադրել է Քուշների նվիրած քարտեզը, որի վրա նախագահ Թրամփը գրել է. «Հիանալի է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Գոլանյան բարձունքներն իսրայելական էր անվանել:

Գոլանյան բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում: Դրա մեծ մասն այժմ վերահսկվում է Իսրայելի, արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից: 1944-1967 թթ. Գոլանյան բարձունքները եղել են Սիրիայի Քունեյթրա նահանգի կազմում: Արեւմտյան մասը գրավվել է Իսրայելի կողմից 1967 թվականի հունիսին 6-օրյա  պատերազմի ընթացքում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ