News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները սկսել է վերադարձնել աղբը Կանադային բազմամյա վեճից հետո, որն անդրադարձել էր երկու երկրների հարաբերությունների վրա։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, 69 կոնտեյներ աղբը բարձվել է նավի վրա Սուբիկ նավահանգստում, որը Մանիլայից հյուսիս-աարեւմուտք է գտնվում, եւ ուղարկվել կանադական Վանկուվեր քաղաք։

Ֆիլիպինյան դատարանը 2016 թվականին ապօրինի էր համարել 2400 տոննա կանադական թափոնների ներկրումը երկիր։

Կանադան հայտարարել է, որ Ֆիլիպիններ տարվող թափոնները 2013-2014 թվականներին մասնավոր առեւտրային գործարք էին, որը կատարվել է առանց կառավարության համաձայնության։

«Կանադայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Կանադա աղբի անվտանգ տեղափոխման ապահովման, մշակման եւ վերացման համար»,- ասել է Կանադայի շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության նախարարության ներկայացուցիչ Մարկ Ջոնսոնը։

Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնում էր պատերազմ հայտարարել Կանադային, աղբը նետել Մանիլայում նրա դեսպանության առջեւ կամ անձամբ նավով աղբը հասցնել ու թողնել կանադական ջրերում։

Նրա ներկայացուցիչ Սալվադոր Պանելոն հույս է հայտնել, որ Կանադայի հետ հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն։

Ֆիլիպինների արտգործնախարար Թեոդորո Լոքսինն ասել է, որ դիվանագետները, որոնց հրամայվել էր հեռանալ Կանադայից, հետ կգնան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ