News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը փորձել է բարձրացնել նավթի գինը, երբ իբրեւ թե  հարձակման է ենթարկել Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ գնտվող նավթային տանկերը, հաղորդում է AFP-ն:

Պոմպեոյի մեկնաբանությունը հայտնվել է այն բանից հետո, երբ ազգային անվտնագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը   Աբու Դաբիում ասել է, որ  Իրանը «գրեթե անկասկած» կանգնած է ԱՄԷ ափերի մոտ 4 նավերի սաբոտաժի հետեւում:

«Այո, դեսպան Բոլթոնը ճիշտ է հասկացել: Իրանցիները փորձել են բարձրացնել ամբողջ աշխարհով հում նավթի գինը»,- ասել է Պոմպեոն:

Իրանը կտրականապես հերքել է  Բոլթոնի մեղադրանքները, հայտարարելով, որ նա «պատերազմ հրահրողներից» մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ