News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, մայիսի 31-ին, ավազակային հարձակում եւ կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 16։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ-սրահ է մտել մի քաղաքացի, գնումներ կատարելու պատրվակով մոտեցել է կոշկեղենի տաղավարին, որտեղ բռնել է վաճառողուհի՝ Մասիսի բնակիչ, 37-ամյա Լարիսա Ռ.-ի պարանոցից, դանակը դրել պարանոցին եւ պահանջել գումար։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այդ պահին խանութում գտնվող մի քաղաքացի, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է հանցագործին, այնուհետեւ ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այդ անձին բերման են ենթարկել Մասիսի ոստիկանության։

Պարզվել է, որ նա Մասիս քաղաքի բնակիչ 41-ամյա Զոհրաբ Վ.-ն է, ով վնասազերծվելու պահին վայր է ընկել եւ դեմքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործին վնասազերծել է Մասիս քաղաքի բնակիչ 31-ամյա Ալիկ Ռ.-ը. նա դանակով զինված հանցագործի կողմից դիմադրության հանդիպելով, ուժ է կիրառել։

Բացի այդ, Մասիսի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Զոհրաբ Վ.-ն Մասիս քաղաքում նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում կողոպուտ է կատարել։ Նա հետապնդել է Մասիսի բնակիչ 56-ամյա Սաթիկ Ս.-ին եւ Նոր թաղամասի «Ինեսա» սուպերմարկետի մոտ բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար դրամ չափի գումար։ Քննիչի որոշմամբ Զոհրաբ Վ.-ն ձերբակալվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ