News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահման չունենալը եւ տարանցման հաղթահարման դժվարությունները Հայաստանի գլխավոր խնդիրն են։ Այս մասին Ծաղկաձորում հունիսի 1-ին «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում ասաց ԵՏՄ տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների, ներքին շուկաների, տեղեկացվածության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծել օպերատիվ, որպեսզի ավելանան արտահանման հնարավորությունները, որը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ընթացքում աճել է երեք անգամ։

Անդրադառնալով ողջ Միությանը բնորոշ խնդիրներին՝ նա առանձացրեց ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների թույլ դերը գործընթացների տեղեկացվածության գործում եւ հովանավորչության ձգտումը մասնակից երկրների կողմից տնտեսական դժվարությունների շրջանում։

Կարինե Մինասյանը հիշեցրեց, որ ապրիլի 29-ին Եվրասիական տնտեսական միությունում ուժի մեջ է մտել նույնականացման միջոցներով Ապրանքների մակնիշավորման համաձայնագիրը։

«Համաձայնագրի հիմնական խնդիրը մակնիշավորման միասնականացումն է միության ողջ տարածքում։ Ինչպես ասվում է մամլո ամփոփագրում, փաստաթղթում նշված նորմերը թույլ կտան ուժեղացնել վերահսկողությունը ԵՏՄ-ում ապրանքների շրջանառության հանդեպ՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով գորշ շրջանառությունը։ Իսկ սպառողները երաշխիք կստանան, որ իրենք ձեռք են բերում լեգալ ապրանք։ Մակնիշավորման համակարգի ներդրումը կարող է նպաստել նաեւ ապրանքահոսքերի թվայնացմանը եւ դրանց հետեւելիության համակարգի ձեւավորմանը»,- նշել է նա։

Բացի այդ, ԵՏՄ երկրների ղեկավարները մայիսի 29-ին Նուր Սուլթանի նիստում ստորագրել են համաձայնագիր միության մաքսային տարածք մտնող ապրանքների շարժի հետեւելիության մեխանիզմի մասին։

«Դա հնարավորություն կտա երկրներին տվյալներ հավաքել ուղեկցող փաստաթղթերի հիման վրա եւ փոխանակել դրանք ապրանքների առանձին խմբի շարժի վերահսկողության համար»,- պարզաբանել է Կարինե Մինասյանը։

Նա ավելացրել է, որ քննարկվում է էլեկտրոնային-թվային դրոշմի ներդրման հարցը, ինչը թույլ կտա խուսափել երկակի վերահսկողությունից տարանցող երկրի սահմանին։

«Տրանսպորտային ծախսերը կարող են կրճատվել 40 տոկոսով նաեւ ի հաշիվ մաքսային օրենսգրքի նոր նորմերի ներդրման, էլեկտրոնային հայտարարագրման եւ թվային վերափոխման»,- ընդգծել է պաշտոնյան։

Նա ասել է, որ Ռուսաստանը հուլիսի 1-ից անցնում է վերահսկողության թվային ձեւի այնպիսի ապրանքների վերաբերյալ, ինչպիսին են ծխախոտը, բուժսարքավորումները եւ կոշիկը, ինչը կարեւոր քայլ է համընդհանուր թվայնացման ճանապարհին։

Կարինե Մինասյանն ընդգծել է, որ բոլոր նախագծերն ուղղված են թափանցիկության, ինչպես նաեւ ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը։

«Հաշվի առնելով առեւտրային պատերազմները, որոնք վարվում են աշխարհում, պետք է, մի կողմից, մտածել թվայնացված տնտեսության ստեղծման մասին, մյուս կողմից՝ ամեն հնարավոր բան անել պարզ բաների տնտեսության զարգացման համար, զարգացնել սեփական արտադրությունը եւ ստեղծել նոր աշխատատեղեր»,- ամփոփել է նա։

Նշենք, որ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը Ծաղկաձորում տեղի է ունենում «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» հինգերորդ բիզնես-համաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ․Ալեքսանդրով․ Ղարաբաղից հայերի հեռացումը կհանգեցնի Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը
Իսկ հիմա Ռուսաստանն ինքն է ջրափոսի մեջ հայտնվել
Ռուսաստանից վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա
Ռուսաստանի կառավարությունը սեպտեմբերի 21-ին բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք ․․․
ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համատեղ հայտարարությունը
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի ․․․
ԵԱՏՄ-ից Հայաստանին հանելու մասին հարցը, Փաշինյանի հռետորաբանության ֆոնին, դեռ դրված չէ. Սլուցկի
Փաշինյանն արել է գլխավորը՝ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք...
Ֆիլիպինները կարող է փոխըմբռնման հուշագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
Ֆիլիպինները քննարկում է ԵԱՏՄ-ի հետ հուշագիր կնքելու հնարավորությունը...
«Ռոսսելխոզնադզորը» ՀՀ-ում գրանցված «ԼԱՎԱՏԵՐԱ» ՍՊԸ-ին արգելել է գազարի սերմացու ներմուծել ՌԴ
«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 11-ից արգելելու է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ