News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժպիտ է ինձ մոտ առաջացնում, որ ինձ կարող են մեղադրել 5 մլն դրամ կամ 10 հազար դոլար ապօրինի հարստանալու մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Fip.am-ի հրապարակմանը եւ Դանիել Իոաննիսսյանի այն մեղադրանքներին, թե ինքն ապօրինի հարստացել է պաշտոնը ստանձնելուց հետո։

«Լուրջ չեմ վերաբերվում։ Դանիել Իոաննիսյանին էլ, որն այդ կայքի սեփականատերն է, թե հիմնադիրն է, չգիտեմ, որեւէ բան չեմ ուզում ասել, որ ինքը դրա հաշվին չգնա, տարբեր տեղերից գումար չուզի, որ չասի, թե իրեն ՀՀ ԱԺ փոխխոսնակը ճնշումների է ենթարկում»,–նշեց նա։

Ալեն Սիմոնյանը զգուշացնում է՝ դատի կտա, եթե օրենքին համապատասխան իր մեկնաբանությունն այդ առնչությամբ չհրապարկեն. «Իրենք պետք է զգույշ  լինեն, քանի որ հոդվածում կասկածներ են իրականում հայտնում, բայց վերնագիրը դնում են միանշանակ ինչ–որ բանի մասին։ Իրենց գործն է, ես զգուշացրել եմ, որ իրենք եթե օրենքին համապատասխան իմ մեկնաբանությունը չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատ տամ»։

Սակայն, ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտում է նաեւ՝ դատական հայց ներկայացնելուց առաջ պետք է մտածի՝ գուցե Դանիել Իոաննիսյանի ուզածն էլ հենց դա է, որ համապատասխան կառույցներում բողոքեն, որ իշխանություններն իրենց ճնշում են եւ դատական հայց են ներկայացնում իրենց դեմ։  «Ես մտածում եմ դատի տալու մասին, որովհետեւ բավական է ամեն օր մի բան հնարեն՝ իրենց վարկանիշը բարձրացնելու համար։  Հերիք եղավ, բոլ եղավ, իմ մասին ինչ ասես հորինում են»։

Հրապարակման այն դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի Range Rover մեքենան հայտարարագրված չէ, ՀՀ ԱԺ Փոխնախագահնը պատասխանեց. «Մեքենան գրանցվել է մի քանի օր տարբերությամբ, մեքենան ինձ մոտ է եղել, ես որեւէ բան չունեմ թաքցնելու։ Ես հասկանում եմ, որ ոմանց կյանքում մեքենա ունենալը մի իրադարձությունն է, բայց ես 1996 թվականից մեքենա եմ ունեցել, եւ ամեն1-2 տարին մեկ ավելի նորացրել եմ»։

Ալեն Սիմոնյանի համար հասկանալի է միտումը, թե ինչի համար է դա արվում. «Ես հասկանում եմ միտումը, դա արվում է նրա համար, որ...Հայաստանը մեծ քայլերով ժողովրդավարության առաջընթաց է ապրում, իսկ այսօր այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ նախկին իշխանության օրոք սովոր են եղել դրսում Հայաստանը ներկայացնել որպես մի հրեշ, որպես մի երկիր, որտեղ ընտրությունն է կեղծում, որտեղ պաշտոնյան օլիգարխ է, որտեղ պաշտոնյան կարող է մարդու հարվածել եւ հիմա դրա դիմաց գումար չեն տալիս, քանի որ պաշտոնյաներն այդպիսին չեն»։

ՀՀ ԱԺ փոխնախագահը համարում է, որ կարող էին գոնե սպասել մինչեւ մայիսի 31-ը, երբ կներկայացվեր իր հայտարարագիրը. «Փնտրտուք է, անգրագետ փնտրտուք, որովհետեւ եթե գոնե ինձ զանգեին, հարցնեին, թե նման բան կա, կարո՞ղ եք մեկնաբանել, ցույց կտայի տեղը, կասեի՝ նման բան կա, չեք նկատել: Մայիսի 31-ը հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն է, չեն սպասել նույնիսկ 31-ը լրանա, ճշտեն՝ տրվե՞լ է, թե չի տրվել։ Ինձ հանգստացնում է այն, որ մարդիկ ինձ լավ գիտեն: Ես այս քաղաքում ապրել եմ, մարդիկ գիտեն, թե ես ինչեր եմ ունեցել եւ ինչ ունեմ»։

Տպել
Ամենաշատ