News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել է անօրինական շրջանառությունից առգրավված թմրանյութերը, որոնց արժեքը «սեւ շուկայում» կազմում է 55 մլն լարի (շուրջ 19.8 մլն դոլար), հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում կատարելով նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությանը:

Բոլոր այդ թմրանյութերն առգրավվել էին որպես ապացույցներ 737 քրեական գործերի համար: Այդ թվում՝ առգրավվել է 178.7 կգ հերոին, «Սուբուտեքսի» շուրջ 2.1 հազար հաբեր, «Կոդեինի» 590 հաբեր, «Թրամադոլի» 170 հաբեր եւ այլ թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:

Արգելված նյութերը ոչնչացրել են ֆիլտրման համակարգեր ունեցող վառարաններում բարձր ջերմաստիճանի ներքո՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության բոլոր ստանդարտները:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին այդ գործընթացին հետեւել են Գլխավոր դատախազության եւ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ