News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առաջարկում եմ փոփոխություններ կատարել «Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած անձանց փոխհատուցում հատկացնելու մասին» օրինագծում: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի առաջարկի համաձայն՝ փոխհատուցում չեն ստանա ոստիկանության այն աշխատակիցները, որոնք իրադարձությունների ժամանակ վնասվածքներ են ստացել, բայց հետագայում  ենթարկվել են քրեական պատասխանատվության, ու նրանց դեմ գործն այդպես էլ չի կասեցվել, ընդ որում՝ նրանք չեն արդարացվել նաեւ դատական կարգով: «Փոխհատուցում կարող են ստանալ միայն այն անձինք, որոնք վնասվածքներ են ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս եւ դատական հետապնդման չեն ենթարկվել: Նրանց դեմ կա՛մ քրեկան գործ չի հարուցվել, կա՛մ դատական հետապնդումը կասեցվել է նրանց ամբողջական արդարացման հիմքով»,- պարզաբանեց Գաբրիելյանը:

Պատգամավորի առաջարկած մեկ այլ փոփոխությամբ՝ պարզաբանում է մտցվում, թե ինչ պետք է նկատի ունենալ «միջին» կամ «ծանր» վնասվածք տերմինի ներքո: Քաղաքացիները պետք է նաեւ ներկայացնեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որպեսզի հիմնավորեն փոխհատուցում ստանալու իրենց իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ