News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» շարժման մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ. շարժման անդամները փորձում էին ճեղքել ոստիկանության կազմած պատնեշը, եւ մուտք գործել «Բաց հասարակությունների գրասենյակի» հիմնադրամ: Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները պահանջում են լուծարել Հայաստանում գործող «Բաց հասարակությունների գրասենյակ» հիմնադրամը:

Շարժման մասնակիցներից մեկն ասաց, որ դեռ հասարակական կարգ չի խախտվել, բայց արդեն ոստիկանները հրում են, ու թույլ չեն տալիս խաղաղ ցույց անել, որն իրենց իրավունքն է. «Ամոթա, որ «Սորոսի» համար իրար հետ ենք կռվում: Ուզում ենք ճեղքել, հասնենլ Լարիսա Մինասյանին, մի հատ բարեւենք, Սորոսին էլ մեր բարեմաղթանքները հղենք: Ու ինչու իշխանությունը չի արձագանքում, քանի որ գտնվում է «Սորոսի» հիմնադրամի գրպանում: Մենք այստեղից չենք գնալու, մնալու ենք այնքան, մինչեւ կարողանանք ճեղքել ոստիկականական պատնեշը, ոստիկաններն այս պահին գործում են ապօրինի՝ թույլ չտալով մոտենալ գրասենյակին»,- ասաց «ՎԵՏՕ» շարժման կազմակերպիչ Նարեկ Մալյանը եւ ավելացրեց, որ եթե ցույցի ընթացքում հայտնվեն բանտում, դա իրենց չի կանգնեցնելու.

«Բախումներ Հայաստանում կազմակերպում է Սորոսի հիմնադրամը: Նրանք են ուզում, որ հայաստանցիները արցախցիների դեմ դուրս գան, արյուն լինի, քաղաքացիական պատերազմ լինի, մենք այստեղ ենք, որպեսզի դա թույլ չտանք:  Սորոսական բութ մարդկանց հարցնում եմ ինչու Հայաստանում չի կարելի իրականցնել ցույց «Սորոսի» գրասենյակի դիմաց: Ոստիկանությունն այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով պահպանում է «Սորոսի» գրասենյակը»,- ասաց Մալյանը:

Նշենք, որ շարժման մասնակիցները իրենց բողոքի ակցիան իրականցնում են գրասենյակից որոշակի հեռավորության վրա. «Հարգելի ոստիկանություն, ինչու ես իրավունք չունեմ «Սորոսի» գրասենյակի դիմաց իրականացնել բողոքի ակցիա: Եթե ինձ ոստիկանություն չպատասխանի, թե ինչու են ինձ արգելում ցույց իրականցնել այստեղ, ապա ես ստիպված կլինեմ իմ ուժերով իրացնել իմ խաղաղ ցույց իրականցնելու իրավունքը «Սորոսի» գրասենյակի դիմաց»,- ասաց Մալյանը:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, եւ լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոխարենը մենք մեր հասարակությանը դաստիարակենք, դաստիարակում է «Սորոսն»:

«Դրա համար ձեւավորվում է մի հասարակություն, որտեղ հարգանք չկա պետության հանդեպ: Սորոսը օգնել ա Հայաստանում իշխանությունը բռնազավթվի, ու էսօր էլ հայտարարում է , որ ինքը Հայաստանում պատգամավորներ ունի, որ ինքը փայատեր ա իշխանության մեջ: Ու մենք փոխարենը պայքարենք այս օտարերկյա  գործակալական ցանցը վռնդելու համար, էսօր եկել ենք, ու ոստիկանները թույլ չեն տալիս անգամ առաջ գնալ»,- նշեց Հարությունյանը:

Նշենք, որ « «ՎԵՏՕ» շարժմանն իր աջակցությունն է հայտնել Yellow Vest (Դեղին ժիլետներ) ցույցերի կազմակերպիչ, ազգությամբ հայ Քրիս Բերտերյանը, «Ադեկվադ» կուսակցությունը, Ռամկավար Ազատական Կուսակցությունը եւ «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները իրականացրել են նաեւ մայիսի 31-ին. ոստիկանությունը կրկին թույլ չի տվել մոտենալ գրասենյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Ամենաշատ