News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես հայտարարագիր եմ ներկայացրել իմ աշխատանքային բոլոր տարիների ընթացքում  եւ պատրաստ եմ պատասխան տալ իմ աշխատած ամեն մի դրամի համար: Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանի սադրող հարցին:

Սամսոնյանը մասնավորապես ասաց, որ ԿԲ նախագահի եւ նրա բարեկամների սեփականության եւ հնարավորությունների մասին առասպելներ են հյուսվում եւ նշեց, որ ուսումնասիրելով Ջավադյանի ներկայացրած հայտարարագիրը, նրանք եկել են եզրակացության, որ այդ առասպելներում որոշակի ճշմարտություն  կա:

«Տեղեկություններ կան, որ դուք, օրինակ, ապրում եք «Վահագնի» էլիտար թաղամասում եւ անգամ ավելին՝ պատրաստվում եք նոր տուն կառուցել: Տեղեկատվության համաձայն՝ դուք նաեւ կոմերցիոն բանկի սեփականատեր եք եղել: Հարց է ծագում՝ պատրաստ եք արդյոք դուք ապացուցել ձեր, ինչպես նաեւ ձեր ընտանիքի անդամների բոլոր միջոցների ծագումը, երբ Հայաստանում ներդրվի անցումային արդարադատություն», - հետաքրքրվեց պատգամավորը:

Ջավադյանը վրդովմունք հայտնեց Սամսոնյանի հարցի կապակցությամբ:

«Դուք հենց նոր մասնավոր տեղեկատվություն հրապարակեցիք, ինչի իրավունքը չունեիք», - դժգոհեց ԿԲ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ