News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-ին, Ապարանի բժշկական կենտրոնում մահացել է Ապարան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արգամ Քոչարյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 2-ին Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 24 հասցեում գտնվող ավտոլվացման կետի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվելու հետեւանքով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանին եւ 34-ամյա Սերյոժա Քամալյանին դանակով հարվածել է Ապարան քաղաքի բնակիչ Աշոտ Կիրակոսյանը, ով այնուհետեւ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանության ժամանակ ներկա է եղել նաեւ Ա. Կիրակոսյանի եղբայրը՝ 37-ամյա Արթուր Կիրակոսյանը, ով սպառնացել է սպանել եւ իր ձեռքին եղած դանակով փորձել է հարվածներ հասցրել Ապարան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ավագյանին, սակայն վերջինս դիմել է փախուստի, եւ Ա. Կիրակոսյանը իր կամքից անկախ հանգամանքներում մտադրված հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված փաստով նույնպես հարուցվել է քրեական գործ եւ այն միացվել է նախորդ քրեական գործին։ Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են ոչ միայն հանցագործությունը, այլեւ հայտնաբերել են Արթուր Կիրակոսյանին, ում կալանավորելու միջնորդությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվի երկամսյա կալանքը։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Արթուր Կիրակոսյանը կալանավորվել է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու, դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի տեղեկությունների, վիճաբանության պատճառը եղել է ավտոլվացման կետում ավտոմեքենան լվանալու հետ կապված խնդիրը եւ մինչ վիճաբանելը, կոտրել են ավտոլվացման կետի գույքը եւ ապակիները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին, ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը:

Դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց․ նրանք վիրահատարանում են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ-որ կասկածելի իրի պայթյուն է  տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ...
Ամենաշատ