News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակը երաշխավորելն է, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ երաշխավորելու համար, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել, եթե որեւէ մեկը պատժելի արարք է թույլ տրվել, բնականաբար կպատժվի»,–նշեց նա։

Հարցին՝ ինքը հայտարարել է, որ եղել են հետախուզական տվյալներ, գիտեին, որ լինելու է հարձակում, այդ փաստերը եւս քննելու են հանձնաժողովում, Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր փաստերը պետք է քննիչ հանձնաժողովում վերհանվեն։ Երկար ենք քննարկել եւ կարծում եմ, որ խորհրդարանական ֆորմատն այդ առումով ամենահարմարն է, որ ընդդիմությունն էլ ներգրավված լինի։ Քրեական գործի հարուցման դեպքում պետք է լինեն մեղադրյալներ, իսկ քննիչ հանձնաժողովի նպատակը, ոչ թե մեկին բռնել ու պատժելն է, այլ վերլուծել իրավիճակը։ Ինձ համար այսօր ամենակարեւոր խնդիրն հետեւյալն է՝ արձանագրել իրավիճակը եւ երաշխավորել, որ նույն իրավիճակը չի կարող կրկնվել»։

Փաշինյանը, սակայն, շեշտեց՝ պատժիչ արարք թույլ տված անձինք միեւնույն է՝ պատժվելու են. «Որեւէ մեկը չի կարող խուսափել պատժից, եթե պատժիչ ենթադրող արարք է թույլ տվել։ Դա կարող է տեղի ունենալ 1 ամիս առաջ կամ հետո, 1 տարի առաջ կամ հետո, բայց դա անխուսափելի է։ Իսկ քննիչ հանձնաժողովի նպատակը Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությամբ  եւս մեկ լծակով ապահովելն է եւ համոզվելն է, թե ինչ է եղել ապրիլյանի ժամանակ եւ համոզվել, որ դա չի կարող կրկնվել»։

Վարչապետը նաեւ հավելեց՝ ինտրիգներով պետք չի չափել ամեն ինչ. «Նոր գինին հին տիկերի մեջ լցնելու փորձը սխալ է, ամեն ինչ մերկանտիլ հաշվարկներով, ինտրիգներով, մեկի ոտի տակ փորելու կամ մյուսի ոտի տակը ամրացնելու տրամաբանությամբ չափել ճիշտ չէ, կան ավելի լուրջ խնդիրներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ