News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ուսումնասիրում է բռնության բոլոր դեպքերը, որի մասին հայտնի է դառնում: Հունիսի 5-ին Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ոստիկանապետ Վալերի Օսպիյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բռնությունը տեղ չունի:

«Վստահեցնում եմ, որ չկա մի դեպք, որը չուսումնասիրվի ոստիկանության կողմից: Մեր փորձագետների կողմից մանրամասն ուսումնասիրվում է ամեն ինչ, ամեն կանչ, որում մենք վտանգ ենք տեսնում: Հավաստիացնում եմ, մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները», - ասաց Օսիպյանը:

Նա նաեւ հավելեց, որ չի կիսում այն քաղաքացիների կարծիքը, որոնք ոստիկանության հանդուրժողականությունը ընկալում են որպես թուլություն՝ նշելով, որ Հայաստանում չկա ոչ ոք՝ լինի իշխող քաղաքական ուժ կամ մասնավոր անձ, ով օրենքից վեր լինի:

«Անկախ կուսակցական պատկանելիությունից, մեզ համար միեւնույն է, թե ում մասին է խոսքը: Բոլորի համար մենք ոստիկաններ ենք», - ընդգծեց Ոստիկանապետը:

Նկատենք, որ հարցը կապված է այն  հանգամանքի հետ, որ իրավապահ մարմինները ոչ մի դատապարտելի բան չեն նկատել  ոչ դատարանների շենքերի արգելափակման, ոչ դատավորների նկատմամբ բռնության կիրառման, ոչ իշխող ուժի կողմնակիցների վերջին հանրահավաքում հնչեցված կոչերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ