News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ  Չելլ Ստեֆան Լյուվենին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հաստատված բարեկամական կապերը, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների եւ փոխադարձ վստահության վրա, ամուր հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար։

Մեծապես արժեւորում ենք Շվեդիայի ակտիվ աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին՝ հաշվի առնելով Ձեր երկրի մեծ փորձն այս կարեւոր ոլորտում։

Բարձր գնահատելով Շվեդիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը՝ լիահույս ենք, որ այն նոր հնարավորություններ կընձեռի երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ