News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայ հասարակությունում կարող են որքան ասես վիճել, բայց դա չի անդրադառնում նրա միասնականության վրա, մանավանդ արտաքին քաղաքական ասպարեզում։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում։

Նախարարը հավաստիացրել է, որ սերտորեն համագործակցում է արցախցի պաշտոնակցի հետ, վարչապետը համագործակցում է Արցախի նախագահի հետ, բանակցություններից առաջ եւ հետո տեղի են ունենում հանդիպումներ Արցախի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում՝ այդ համագործակցությունն արտացոլում է Արցախի մասնակցության գիծը բանակցային գործընթացին։ «Դա բարդ, բայց սկզբունքային հարց է։ Հարցը վերաբերում է Արցախին, եւ առանց նրա վճռական ձայնի առաջընթացն անհնար է։ Համագործակցությունը եղել է արդյունավետ եւ այդպիսին է։ Արցախն իր մոտեցումներն ու դիրքորոշումներն ունի, որոնք արտահայտում են հանրապետության ղեկավարները»,- ասել է նախարարը։

Լրագրողներին հետաքրքրել է Զոհրաբ Մնացականյանի կարծիքը նախօրեին վարչապետի արած նկատառումների եւ Ստեփանակերտի պատասխանի մասին, որոնք մտածել են տալիս ինչ-որ հակասության մասին։ Ինչպես պարզվեց, գիշերը աշխատանքային ուղեւորությունից վերադարձած նախարարը դրանց հանգամանալիորեն ծանոթ չէ, դրա համար խնդրեց հետաձգել այդ հարցերի պատասխանները։

Իսկ ընդհանուր առմամբ, կարծում է նախարարը, քննարկումներն ամրապնդում են հասարակությունը եւ իշխանությունները բանակցային գործընթացում։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի միջեւ փաստաթղթերի փոխանակմանը, նախարարը հաստատեց այդ տեղեկությունները։ «Ես համոզված եմ, որ ոչ մի քննարկում չի կարող սասանել մեր միասնությունը։ Ներսում մենք կարող ենք որքան ասես վիճել, բայց արտաքին ճակատում թող հակառակորդները չսխալվեն, մենք միասնությունը պահում ենք։ Քանիցս դա ապացուցվել է։ Թող ոչ ոք դա կասկածի տակ չդնի»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ