News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է եղել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։

Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել դաշնակահար Հայկ Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ