News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2019 թվականին հավաքագրել 62 մլրդ դրամով ավելի շատ միջոցներ, քան 2018 թվականին: Այս մասին հունիսի 7-ին Տնտեսական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա խորհրդարանականներին պարզաբանեց, թե ինչի վրա են հիմնված այս կանխատեսումները:

«Պետք է հիմք ընդունել 2018 թվականին հարկերի փաստացի հավաքագրումը, այսինքն՝ 1 տրլն 258 մլրդ դրամ: Դրան պետք է ավելացնել եւս 110 մլրդ դրամ: Դրանք որտեղի՞ց են հայտնվել: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ պետությունը 2018 թվականին մարեց բիզնեսի նկատմամբ ունեցած հարկային պարտքը: Սրանք հարկային գերավճարներն էին, որոնք ձեռնարկություններին չէին վերադարձվել: 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմում էին 133 մլրդ դրամ: Իսկ 2019-ի սկզբին պարտքը կրճատվել է մինչեւ 21,9 մլրդ դրամի: Այս պարտքերը մենք մարել ենք բյուջեի միջոցներից՝ ծախսելով 110 մլրդ դրամ: Բայց ծախսը եղել է միանվագ: Այսինքն՝ միջոցներ կհավաքագրենք, բայց այլեւս կարիք չի լինի վերադարձնելու»,- պարզաբանեց Անանյանը:

Այնուհետեւ, ինչպես նշեց ՊԵԿ նախագահը, անհրաժեշտ է հասկանալ, թե տնտեսական աճի հաշվին որքան շատ հարկ կմուտքագրվի բյուջե: «Այսպես՝ Հայաստանի ՀՆԱ-ի 5 տոկոսը 330-350 մլրդ դրամ է: Դրանից ենթակա է հարկման 72-73 տոկոսը, այսինքն՝ մոտ 230 մլրդ դրամը: Ակնկալվում է հարկերի տեսքով ստանալ այդ գումարի 21 տոկոսը: Հենց այսպիսի տոկոս է կազմում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի ներկայիս հարաբերակցությունը: 230-ից այս 21 տոկոսը 47 մլրդ դրամ է: Այսպիսով՝ հավելենք նախ 110 մլրդ դրամը, որն այլեւս բիզնեսին վերադարձնելու կարիք չկա, ապա տնտեսական աճի հաշվին 47 մլրդ-ը: Եվ ավելացնենք եւս 30-40 մլրդ դրամ հարկերի ավելի խիստ հավաքագրման հաշվին: Կստանանք 1 տրլն 465-467 մլրդ դրամ: Սա 62-64 մլրդ դրամով ավելի է, քան 2018 թվականին մեր հարկային եւ մաքսային ընդհանուր հավաքագրումները»,- շեշտեց Անանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ