Հունիսի 5-ին, ժամը 21.15-ին, Երեւանի Զ.Սարկավագի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա Լյուդմիլա Ադամյանին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։