News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ, Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի, Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ուփսալայի համալսարան, կհանդիպի Ուփսալայի նահանգապետ Գորան Էնանդերի, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Արման Աբովյանը եւ Աննա Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ