News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջարկվող փոփոխությունները կրում են կառուցվածքային բնույթ եւ ենթադրում են գործող սկզբունքների պարզեցում, հարկման հնգամակարդակ համակարգի փոխարեն նախատեսվում է ներդնել եռամակարդակ համակարգ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ընթացքում հունիսի 7-ին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը։

Պողոսյանը նշել է, որ հարկման նոր համակարգը եռամակարդակ է լինելու. ռեժիմ միկրոբիզնեսի համար, որը նախատեսվում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ կազմակերպման համար; շրջանառության հարկի ռեժիմ, որտեղ նախատեսվում է մինչեւ 150 մլն դրամ շեմի փոփոխություն գործող 35-58 մլն-ից, ընդհանուր հարկի ռեժիմ։ «Միկրոձեռնարկությունները, ինքնազբաղ անձինք, ընտանեկան ձեռնարկությունները՝ մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ, ընկնում են առաջին կարգի տակ եւ ազատվում հարկերի վճարումից։ Տարբերությունն այն է, որ ինքնազբաղ աշխատակիցները չեն կարող վարձու աշխատողներ ունենալ, իսկ ընտանեկան ձեռնարկություններում այդպիսիք կարող են լինել միայն ընտանիքի անդամները»,- պարզաբանել է փոխնախարարը։ Բացի այդ, նա նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ երկրի ռեզիդենտների շահաբաժինները ներկա պահին չեն հարկվում, այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտները վճարում են 10 տոկոս հարկ։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է երկու անգամ կրճատել հարկի չափը։ «Նման գործողություններ առաջարկվում է կատարել նաեւ ֆիզիկական անձանց հանդեպ։ Համաձայն օրինագծի, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները կվճարեն 5-ական տոկոս հարկ շահաբաժիններից։ Առաջարկվող փոփոխություններն անդրադառնում են նաեւ մոլախաղերին, որտեղ գործող հարկն առաջարկվում է ավելացնել 20 տոկոսով, իսկ 2020 կամ 2021 թվականից, կախված արդյունքներից, նախատեսվում է ոլորտը տեղափոխել շահութահարկի»,- ասել է Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ