News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Այդ մասին արդեն նախկին նախարարը տեղեկացրել է ֆեսյբուքյան իր էջի միջոցով, որտեղ, սակայն, հրաժարականի որեւէ հոդաբաշխ պատճառ չի ներկայացրել։

Նա ընդամենը գրել է, թե որքան պատասխանատու էր հեղափոխությունից հետո Արդարադատության նախարարի պաշտոնի ստանձնումը։

Ասել, որ Զեյնալյանի հրաժարականն անսպասելի էր՝ սխալ կլինի, քանի որ վերջին շրջանում քաղաքական կուլիսներում խոսվում էր այդ մասին։

Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաեւ իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։

Դժվար է, իհարկե, միանշանակ ասել՝ ինչը կարող էր Արդարադատության արդեն նախկին նախարարին նման շտապողական քայլի դրդել։ Ենթադրություններ, սակայն, հնարավոր է անել։

Բացառված չէ, որ Արտակ Զեյնալյանը շտապել է օր առաջ հրաժարական ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպաններն ու բժիշկներն ահազանգում են, որ Գրիգորյանի վիճակը կրիտիկական է, եւ, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դրա վերաբերյալ նախօրեին վճիռ է կայացրել նաեւ Եվրոպական դատարանը։

Չնայած քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո նախարարն այլեւս օրենքով պատասխանատու չէ կալանավորի համար, սակայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եւ, Աստված մի արասցե, մահվան դեպքում հանրային պատասխանատվությունը մնալու էր նաեւ Արդարադատության նախարարի ուսերին:

Արտակ Զեյնալյանը, ով նաեւ Արցախյան ազատամարտի մասնակից է, ըստ ամենայնի ցանկացել է խուսափել նման իրավիճակից, այդ պատճառով հրաժարական է ներկայացրել՝ չսպասելով անգամ Նիկոլ Փաշինյանի վերադարձին։

Նկատենք, որ կառավարությունից Զեյնալյանի հեռացմամբ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կտրելու է իր քաղաքական կապն իր քաղաքական անցյալի հետ։ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նախկին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ