News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը Սագրադա Ֆամիլիա տաճարի շինարարության թույլտվություն է տվել, որը սկսվել էր 137 տարի առաջ, հայտնում է El Mundo-ն:

Այս տարիների ընթացքում տաճարը կառուցվում էր առանց շինթույլտվության, որի հետեւանքով տերերը պետք պետական գանձարան խոշոր տուգանք վճարեն:

Ավել վաղ հաղորդվել էր, որ շինարարության թույլտվություն տալու խոստումը եղել է 2018-ի վերջին, երբ կողմերը համաձայնության են եկել, որ տաճարի ղեկավարությունը 41 մլն դոլարը կվճարի մաս-մաս՝ 10 տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Սուրբ Ընտանիքի քավության տաճարը սկսել են կառուցել 1882 թվականին՝ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով: Նա աշխատանքները կատարելու թույլտվությունը ստացել է 1883 թվականին, բայց արդեն 2 տարի հետո նախագիծը փոխել է եւ նոր թույլտվության հարցում ներկայացրել, որը տաճարը ստացավ միայն հիմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ