News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաթարստանում Էլեւատորնայա Գոռա ավանում բնակելի տան վերակառուցման ժամանակ հիմքի մեջ գտնվել են երկու մարդու մասունքներ, հայտնում է Life-ը: 

Նշվում է, որ մասունքները հայտնաբերման պահին կմախքացած էին: Քննչական մարմիններն այս փաստով ստուգում են սկսել:

«Մասունքները գտել են տան նոր տերերը հիմքի ամրացման աշխատանքներ կատարելիս, քանի որ կառույցի արտաիքն պատին ճեղքեր էին հայտնվել: Նախնական տեղեկություններով՝ մասունքների վաղեմությունը կազմում է մի քանի տասնյակ տարի: Հնաբնակների խոսքով՝ բուն տունը կառուցվել է ոչ պակաս 65 տարի առաջ»,- հայտնել է Թաթարստանի քննչական վարչության մամուլի ծառայությունը:

Ոսկորներն ուղարկվել են փորձաքննության, որը պետք է պարզի մարդկանց մահանալու ստույգ ժամանակը եւ պատճառը: Ստուգման արդյունքներով էլ դատավարական որոշում կընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ