News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երեւան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գ.-ն։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանվել Գ.-ն գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։

Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվել բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ Մանվել Գ.-ն ինքնակամ հանձնվի ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի եւ դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Որոշ ժամանակ Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարել Մանվել Գ-ի հետ, որն ի վերջո, ինքնակամ հանձնվել է։

Նա տեղափոխվել է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին, ժամը 15:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գ.-ն կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ն.-ի, վերջինիս ներկա ամուսնու 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մանվել Գ..-ն ձեռքին եղած 2 նռնակները նետել էր նրանց ուղղությամբ: Տանը այդ պահին եղել են նաեւ 20-ամյա Անահիտ Ն.-ն եւ 1-ամյա Ալեն Գ.-ն:

Պայթյունի հետեւանքով 4 անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Իշխան Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ