News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում քաղաքական իշխանությունը տրամաբանությանը եւ ֆիզիկայի օրենքներին հակառակ հրահանգներ է իջեցնում իրավապահ համակարգին։ Այս մասին ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ իրավապահ համակարգի ներսում շատ մեծ ընդվզում կա, որովհետեւ մարդիկ երկար տարիներ ծառայել են պետությանը, իրավական կարգին, ու այսօր ստիպված են մտնել ծաղրածուի դերի մեջ։

«Գնալ սեւ շորերով կամ կանաչ գլխարկներով մարդկանց բռնել, տանել, քմահաճույքներ իրականացնել, ինչը բացարձակ կապ չունի իրավապահ համակարգի գործառույթների հետ։ Համակարգի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ուզում իրենցից քաղաքական իշխանությունները։ Փոխանակ երկրի կրիտիկական վիճակը կարգավորեն, զբաղված են կրիտիկական օրերի մեջ գտնվող քաղաքական իշխանության քմահաճույքները կատարելով»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է։

Նա հավելեց, որ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը չունի փողոցի աջակցությունը, նրան աջակցում են կամ ֆեյսբուքի ֆեյքերը կամ մարդիկ, որ փոխկապակցված են իշխանության հետ։

Մալյանը դիմեց իրավապահ համակարգի աշխատակիցներին՝ ասելով. «Այս կրկեսի վերջը շատ մոտ է, սա չի կարող երկար շարունակվել։ Ձեր վիճակն ավելի վատ է, քան մերը։ Դուք կաշկանդված եք ձեր պաշտոններով, հանկարծ ձեր պաշտոններից չհրաժարվեք»։

Նա նշեց, որ այս ամենի մեջ ամենաքաշվածը ոստիկանապետն է. «Իմ մոտ տպավորություն է, որ վարչապետը նեղացած է բոլոր նրանցից, որոնք իր պես չեն մտածում, իսկ այդ մարդիկ գնալով ավելի մեծ տոկոս են դարձել։ Նա աշխատում է միայն իր թիմի հետ։ Մնացած բոլորից նեղացած է, մեր հետ չի խոսում»։

Մալյանը համոզմունք հայտնեց, որ վերջին 6 տարիներին ոստիկանության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ոստիկանությունը մաքսիմալ ապաքաղաքական է եղել։

Տպել
Ամենաշատ