News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության նախկին ԱԳ նախարարը եւ վարչապետի գլխավոր թեկնածու Բորիս Ջոնսոնը խոստացել է չվճարել Բրյուսելին 39 մլրդ ֆունտ ստերլինգի (50 մլրդ դոլար) չափով փոխհատուցում ԵՄ կազմից երկրի դուրս գալու համար, քանի դեռ Լոնդոնը չի համաձայնեցրել նոր, Մեծ Բրիտանիայի համար ընդունելի համաձայնագիրը Բրեքզիթի պայմանների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Sunday Times-ին:

«Ես կարծում եմ, որ մեր ընկերները եւ գործընկերները պետք է հասկանան, որ գումարը չի վճարվի մինչ այն պահը, երբ մեր հաջորդիվ գործողությունները պարզ չդառնան: Ինձ միշտ տարօրինակ էր թվում, որ մենք համաձայնվել ենք տրամադրել այդ գումարն ամբողջությամբ նախքան վերջնական գործարքը կնքելը»,-ասել է նա:

Թերեզա Մեյի հրաժարականից հետո Ջոնսոնը դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի գլխավոր հավակնորդը: Իսկ այդ պաշտոնը ստանձնելուց հետո նա մեխանիկորեն կդառնա նաեւ Բրիտանիայի վարչապետը:

Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից 2019 թվականի մարտի 29-ին: Սակայն Միացյալ Թագավորության Համայնքների պակատի պատգամավորները երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների շուրջ համաձայնագրի նախագիծը, որը Մեյը ներկայացրել էր եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում: Ի վերջո ԵՄ-ը համաձայնվել էր հետաձգել Brexit-ի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 31-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ