News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դժգոհություն է հայտնել աշխարհում «վիրավորելու մշակույթի» վերաբերյալ, հաղորդում է AP-ը:

Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ժամանակ հովվապետը նշել է, որ որքան շատ ենք մենք օգտվում սոցիալական ցանցերից, այնքան ավելի քիչ ենք դառնում սոցիալական: Նա նախազգուշացրել է մեր փոքր խմբի, իրերին եւ մարդկանց, որոնք մեզ դուր են գալիս, կառչելու գայթակղությամբ մասին՝ ասելով, որ դա մի փոքր քայլ է դեպի աղանդը եկեղեցու ներսում: Նրա խոսքով՝ մեր օրերում նորաձեւ է պիտակավորելը, որը համարժեք է վիրավորելու մշակույթին: Նա խորհուրդ է տվել չարին բարությամբ պատասխանել:

Հռոմի պապը նշել է նաեւ, որ կաթոլիկ եկեղեցին կանգնած է սովորական կազմակերպություն դառնալու վտանգի առաջ, որի հիմնական առաքելությունը կդառնա քարոզը, ոչ թե ուրախությանն ու հարմոնիային նպաստելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ