News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում 38-ամյա Աֆթաբջիթ Սինգհը դատարանի առջեւ կկանգնի խաղալիք ատրճանակ օգտագործելու պատճառով, որը խուճապ էր առաջացրել գեյ շքերթի մասնակիցների շրջանում, հայտնում է BBC News-ը: 

Նշվում է, որ միջոցառման ժամանակ տղամարդը դուրս է բերել խաղալիք զենքը: Խուճապի հետեւանքով գեյ շքերթի մասնակիցների շրջանում հրմշտոց է սկսվել, եւ 7 մարդ հիվանդանոց է դիմել թեթեւ վնասվածքներով:

Ականատեսներից ոմանք հայտարարում են, որ կրակոցներ են լսել, սակայն ոստիկանությունից նշել են, որ կատարված կրակոցների ապացույցներ չկան:

Տղամարդուն առաջադրվել է զենքի ապօրինի պահման եւ օգտագործման մեղադրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ