News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Նախորդ մեկ տարվա ընթացքում կառավարությունը կարողացել է Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհները: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ եմ ասում քաղաքական առումով, որովհետեւ հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաեւ իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլեւս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ:

Բայց ուզում եմ ընդգծել, որ այս ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարեւոր է ընդգծելու համար, թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին եւ տնտեսական գործունեությանը»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ ունեն եւս մեկ բացառիկ իրադարձություն. «Չնայած նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփականությունը, սեփականության իրավունքը երաշխավորված է:

Փաշինյանը նշել է, որ չնայած հսկայական քաղաքական փոփոխություններին՝ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, եւ ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս: Թույլ տվեք ասել, որ սա ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում:

Սա նշանակում է, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալելու բավականին յուրօրինակ եւ հետաքրքիր պայմաններ կան: Մեր մարտավարությունն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրը գերակայություն է հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ գյուղատնտեսություն:

Վարչապետը նշել է, որ վերջինը նույնպես տրանսֆորմացիայի կարիք ունի եւ պետք է լինի ոչ թե ուղղակի ավանդական գյուղատնտեսություն, այլ այնպիսին, որ լավագույն ավանդույթները, էկոլոգիական բարձր չափանիշները պահպանելով կարողանում է նոր տեխնոլոգիաներ հիմնել, նոր տեխնոլոգիաների վրա հենվել եւ բարձրացնել արդյունավետությունը:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության եւ տնտեսական միջավայրի մասին մեր տելականը հետեւյալն է. մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար: Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու, զարգացնելու, հարստանալու եւ հարստացնելու հնարավորություն ունենա:

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության համար հենց դա է գերակայությունը: Մենք վստահ եւ հաստատակամ քայլերով գնում ենք այդ ճանապարհով եւ այսօր կանգնած ենք մի այլ կարեւոր հանգրվանի առաջ, որը կարծում եմ, պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների, փոփոխությունների մեր ճանապարհային քարտեզը: Խոսքը վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, երբ յուրաքանչյուր ներդրող նաեւ դատաիրավական համակարգը կունենա որպես երաշխավարություն, որ իր ներդրումներին, սեփականությանը եւ իր անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

Այս ամենն ասում էի ցույց տալու համար, որ իսկապես դուք Հայաստանի Հանրապետություն գտնվում եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները ձեր, ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
«Փաստ». Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ...
«Հրապարակ». Գաղտագողի երդվել է
Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները...
«Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով
Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ