News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

ARARAT Single Cask 12 YO-ը ARARAT Single Cask նորարարական շարքի շարունակությունն է, որը մեկնարկել է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 2017 թվականին: ARARAT Single Cask 12 YO-ին նախորդած առաջին ARARAT նորարարական խմիչքը Երեւանի կոնյակի գործարանի վարպետներին ոգեշնչել է շարունակել շարքը՝ ցույց տալով, որ նորարարությունը ոչ միայն մշտական կատարելագործում է, այլեւ միանգամայն նոր, անսպասելի եզրերի բացահայտում: 

ARARAT Single Cask 12 YO-ը Երեւանի կոնյակի գործարանի սահամանափակ քանակությամբ արտադրանքն է, որն ունի ARARAT շարքի համար բացառիկ 12 տարվա հնացման տարիքային հատկանիշ: Առանց կուպաժի եւ բացառապես հայկական Լալվար էնդեմիկ տեսակի խաղողից արտադրված ARARAT Single Cask 12 YO-ն ասես գրիզայլ է՝ մեկ գույնով արված կտավ, քանզի Լալվար խաղողի համահոտային նոտաների բազմազանությունը ARARAT-ի վարպետների ձեռքերում ստեղծեցին առատաձեռնության վառ եւ աներեւակայելի մի ցոլք: 

Հղկում հյուսիսով

Մեկ տակառում 12 տարի հասունանալով՝ ARARAT Single Cask 12 YO-ի համար օգտագործվող կոնյակի սպիրտը հնացվել է ԵԿԳ-ի Տավուշի մասնաճյուղի մառաններում իրենց հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այդպիսով, Հայաստանի հյուսիս-արեւելքում աճող Լալվար հազվագյուտ տեսակի խաղողից ստացված կոնյակի սպիրտը  երկար ժամանակ հասունացել է Տավուշի մառաններում, որտեղ տարիների ընթացքում կլոր տարի կայուն ջերմաստիճանը եւ հյուսիսային մեղմ կլիման համահոտային երանգների վիտրաժությանն հաղորդել են ազնվական հղկվածություն: Հնացման նմանատիպ մոտեցման շնորհիվ, ARARAT Single Cask 12 YO-ը տարբերվում է բացառիկ նրբագեղությամբ, համի եւ բույրի բազմասյուժետային ամբողջականությամբ:

Իրեն նախորդած խմիչքի պես՝ ARARAT Single Cask 12 YO-ն իրական գնահատողին դարավոր ավանդույթների ետնաբեմ այցելելու ինքնատիպ հրավեր է, ինչպես նաեւ բնածին գեղեցկությունը գնահատելու հնարավորություն:  Կուպաժի եւ ցրտով ֆիլտրման փուլի    շրջանցումը ընգծում է իր տեսակի մեջ եզակի արտադրանքի բնույթը:

Դիտման գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ն  բաց սաթագույն է եւ ունի կարմիր փայտի փայլ: Գավաթը մի թեթեւ պտտելու արդյունքում ստացված  հոսող կաթիլների օրնամենտալության մեջ արտացոլվում է երկար տարիների հնացումը:

Վայելքի գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ը բնութագրվում է նուրբ ծաղկային եւ ծխեցված սալորաչրի   երանգներով հագեցած կարամելա-վանիլային ներդաշնակ բույրով: Շաքարացված մրգերի եւ բոված ընկույզի ծավալուն, հագեցած աշխույժ համը վերածվում է երկարատեւ, հաճելիորեն ջերմացնող հետհամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ