News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Քննչական կոմիտեից  NEWS.am–ին հայտնեցին , որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:05-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղամարդ՝ ծեծված վիճակում՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Նախապատրաստված նյութերով պարզվել է տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Վարդենիսի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1985թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Ապարան քաղաքի բնակիչ՝ ծնված 1975թ.,իսկ մյուսը՝ Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին: Վերջիններս հարցաքննվել են դեպքի շուրջ: Պարզվել է, որ տուժողը մարմնական վնասվածքն ստացել է վերջիններիս հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդենիսի՝ 1975 և Գավառի 1983թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունն ստուգելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ