News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեռլինը նախկին պես աջակցում է Իրանի միջուկային համաձայնագիրը, սակայն հրաշք չի կարող գործել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է PressTV-ը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են պահպանել համաձայնագիրը մեկ տարի անց այն բանից հետո, երբ Միցյալ Նահանգները դուրս եկան համաձայնագրից:

«Մեր 3 եվրոպական երկրների դիրքորոշումն այն է, որ մենք աջակում ենք համաձայնագիրն ու ցանկանում ենք շարունակել մեր պարտավորությունների իրականացումը: Սակայն մենք չենք կարող հրաշք գործել»,- ասել է նա՝ հավելելով, որ Բեռլինը, Լոնդոնն ու Փարիզն աշխատում են Իրանի հետ առեւտրի համար ֆինանսական հատուկ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: 

Մաասը նշել է նաեւ Մերձավոր Արեւելքում բարդ իրավիճակը՝ նշելով, որ ոչ մի երկիր չի ցանկանում տարածաշրջանում լարվածություն տեսնել: Նա նաեւ իրավիճակը «նուրբ եւ լուրջ» է անվանել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ