Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է երկնաքերի տանիքի մեջ: Ինչպես հայտնում է NY Daily Post-ը, դեպքը տեղի է ունեցել Մանհեթենում 6-րդ եւ 7-րդ պողոտաների միջեւ:
Իրավապահները հայտնում են, որ վթարից անմիջապես հետո տանիքում հրդեհ է բռնկվել: Այդ շենքում ուղղաթիռի վայրէջքի համար հարթակ չի եղել: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ մեկ մարդ է տուժել:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռը վթարային վայրէք է կատարել, սակայն պատճառը հայտնի չէ: Նա չի բացառել, որ ուղղաթիռում գտնվողները տուժել են: Շենքում տուժածներ չկան, հաղորդում է USA Today-ը:
Միեւնույն ժամանակ, CNN-ը հայտնում է մեկ զոհի մասին:
AXA Equitable Center երկնաքերում են գտնվում տարբեր ընկերությունների գրասենյակները:
UPDATE: Pilot killed after helicopter crashes into a building in Midtown Manhattan. Gov. Andrew Cuomo says the helicopter was trying to make a “forced” or “emergency” landing on top of the building. https://t.co/M5wZfJ8LWR pic.twitter.com/pDloiHRjQt
— CBS Los Angeles (@CBSLA) 10 июня 2019 г.