News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դրսեւորել պահանջատիրության եւ բարձր քաղաքացիական իրավագիտակցության վարք եւ ավագանու ինստիտուտի մանդատով իրականացնել հանրային վերահսկողություն եւ հետեւողականություն համայնքների ղեկավարների` բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում գործունեության նկատմամբ` հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները.

Շնորհավորում եմ բոլոր ընտրված եւ վերընտրված գործիչներին, իսկ Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դրսեւորել պահանջատիրության եւ բարձր քաղաքացիական իրավագիտակցության վարք եւ ավագանու ինստիտուտի մանդատով իրականացնել հանրային վերահսկողություն եւ հետեւողականություն համայնքների ղեկավարների` բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում գործունեության նկատմամբ` հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու։

Կոտայքի մարզում ընտրված եւ վերընտրված գործիչներին էլ հիշեցնում եմ ՏԻՄ օրենքով սահմանված` համայնքի պարտադիր 20 խնդիրների մասին, որոնց լուծման գործընթացին անձամբ եմ հետեւելու՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ինձ վերապահված իրավասությունների եւ լիազորությունների շրջանակներում:

1) համայնքի կայուն զարգացումը.

2) գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրության խթանումը.

3) համայնքի գույքի կառավարումը.

4) նախադպրոցական կրթության եւ արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը.

5) համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը.

6) համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը.

7) համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի եւ առողջ ապրելակերպի խրախուսումը.

8) համայնքում բնակարանային շինարարության խթանումը.

9) համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը եւ կանաչապատումը, համայնքի աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաեւ համայնքային գերեզմանատների պահպանումը եւ գործունեության ապահովումը.

10) համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը եւ շահագործումը.

11) պետության պաշտպանության իրականացման աջակցումը.

12) աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը.

13) համայնքներում գյուղատնտեսության զարգացման խթանումը.

14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը.

15) համայնքներում զբոսաշրջության զարգացման խթանումը.

16) համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների կազմակերպումը.

17) համայնքում ծնելիության եւ բազմազավակության խթանումը.

18) համայնքում բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ եւ մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.

19) համայնքի հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.

20) բարեգործության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական եւ այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաեւ դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:

#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:

Տպել
Ամենաշատ