News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում ԱՄՆ օգտին լրտեսության համար բանտարկված Լիբանանի քաղաքացին ազատ է արձակվել Լիբանանի նախագահի հետ բանակցությունների շնորհիվ:

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաիլին, հաղորդում է PressTV-ն:

Նրա խոսքով, ազատ արձակումից հետո Նիզար Զաքան փոխանցվելու է Լիբանանի իշխանություններին:

Զաքան՝ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետը եւ ԱՄՆ-ի մշտական բնակիչը, Իրանում ձերբակալվել է 2015 թվականին եւ 2016 թ. դատապարտվել 10 տարվա ազատազրկման եւ 4,2 մլն դոլար տուգանքի՝ «պետության հետ համագործակցության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ