News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հնդկական Գուջարաթ նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուձանին խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին հրաժարվել երկրի արեւմուտքում գտնվող որոշ շրջաններ այցելություններից «Վայու» ուժգին ցիկլոնի մոտեցման պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Business Standard-ին:

«Ես խնդրում եմ զբոսաշրջիկներին, որոնք այցելում են Գուջարաթը եւ ուղեւորվում Դվարկա, Սոմնաթխ, Սասան եւ Քաչ, հունիսի 12-ին տեղափոխվել առավել անվտանգ շրջաններ ցիկլոնից չտուժելու համար»,-հայտարարել է նախարարը ցիկլոնի մոտենալու վտանգին վերաբերող մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցիկլոնի նախաշեմին երկրի իշխանությունները մտադիր են տարհանել շուրջ 300 հազար բնակիչների մոտակա շրջաններին: Հնդկաստանի օդերեւութաբանական ստորաբաժանումն իր հերթին տեղեկացրել է, որ «Վայու»-ն ձեւավորվել է Արաբական ծովում եւ արագորեն մոտենում է հարավասիական երկրի արեւմտյան ուղղությամբ: Դրանում քամու արագությունը հասնում է շուրջ 135 կմ/ժ-ի: Ցիկլոնը կբերի հորդառատ անձրեւներ, որոնց պատճառով ռազմածովային անվտանգության ուժերը, ինչպես նաեւ Գուջարաթի եւ հարեւան նահանգների արտակարգ ծառայությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:

Ընթացիկ տարվա մայիսի սկզբին հնդկական Օրիսա նահանգում մեկ այլ՝ «Ֆանի» ցիկլոնի զոհ էր դարձել ավելի քան 60 մարդ: Այն ուղեկցվել էր հորդառատ անձրեւներով եւ փոթորկով, որի արագությունը հասնում էր ժամում 200 կմ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ