News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 5 մլրդ դրամ, որից ծախսվել է 3,9 մլրդ դրամը: Այս մասին հունիսի 12-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Այսինքն՝ իրացվել է միջոցների 79 տոկոսը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր հերթին պարզաբանեց, որ գերատեսչությանը հատկացված 5 մլրդ դրամից 1,7 մլրդ դրամը բաժին է ընկնում բնահողային ծրագրին, որը ֆինանսավորվում է նաեւ Գերմանական զարգացման բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել