News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին շատ էին արարողակարգային սյուժեները եւ ուղիղ հեռարձակումները, որոնք պատմում էին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին բազմաթիվ հանդիպումների եւ բանակցությունների մասին: Սակայն, ինչպես հաճախ լինում է, որոշ մանրամասներ մնացել են «կադրից դուրս», մինչդեռ ինչ կատարվում է կուլիսների հետեւում, հատկապես հետաքրքրիր է: Եվ Հայաստանից պատվիրակության մասնակցության նման մեկ մանրամասնի նկատմամբ, թերեւս, պետք է ավելի ուշադիր լինել, գրում է Eadaily-ն

Երգ «նապաստակների» մասին

Ինչպես հայտնի է առաջին դեմքերի (նախագահների կամ վարչապետերի) մասնակցությամբ միջոցառումները անցնում են արարողակարգի համաձայն՝ սկսած առաջիկա միջոցառման անոնսից մինչեւ դրա լուսաբանման կարգը:

Որպես կանոն, պաշտոնական պատվիրակության մեկնելուց առաջ համապատասխան որոշում կամ վարչապետի կամ նախագահի  կարգադրություն է հրապարակվում, որում նշվում է ինչ կազմով, ուր, ինչ նպատակով եւ որքան ժամանակով է գործուղվում պատվիրակությունը, ինչպես նաեւ ուղեւորության հետ կապված ֆինանսական (ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում տարբեր գերատեսչությունների պատվիրակությունների անդամների ծախսերը), կազմակերպչական եւ այլ հարցերը: Որպես կանոն, նման տեղեկատվությունը հրապարակվում է նախագահի կամ կառավարության կայքում:

Եվ իսկապես Հայաստանից պատվիրակության դեպքում նման փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: Դրան կցված է գործուղվողների անվանական ցուցակը նրանց զբաղեցրած պաշտոններով, ներառյալ մեկնողների՝ ԶԼՄ ներկայացուցիչների լուսաբանման համար:

Վարչապետի կայքում կարելի է ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի  հանդիպման պաշտոնական հաղորդագրության հետ,  որտեղ տեքստից բացի տեղադրված են հանդիպման մասնակիցների լուսանկարները: Պուտինի եւ Հայաստանի պատվիրակության անդամների հետ ընդհանուր նկարում պարզորոշ երեւում են հանդիպմանը մասնակցող  հայկական պատվիարկության 7 անդամները, որոնց անունները (բացի ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից)  կարելի է գտնել գործուղվողների ցուցակում: Սակայն ակնհայտ երեւում է, որ հանդիպմանը սեղանի շուրջ Հայաստանից մասնակիցների թիվը 8-ն է: Ութերորդ մասնակիցը, որը նստած է ծայրում, չի երեւում նաեւ վարչապետի պաշտոնական կայքում  տեղադրված այլ լուսանկարներում: Եվ միայն անցողակի նրան կարելի է տեսնել  «Ռոսիա 24» հեռուստաալիքի սյուժեում  (4.54)https://www.youtube.com/watch?v=wP_657aZp1U:

Ի տարբերություն հանդիպման մյուս մասնակիցների նա աշխատանքային բեյջ է կրում: Ո՞վ է ի վերջո հանդիպման այդ 8-րդ անհայտ մասնակիցը, որին այդպես թաքցնում են պաշտոնական աղբյուրները, ով չկա վարչապետի կայքի լուսանկարներում, որի մասին չի հիշատակվում Սանկտ Պետերբուրգ գործուղվողների ցանկում, ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել եւ որն է նրա առաքելությունը:

Սյուժեում ֆիքսված հանդիպման անհայտ մասնակիցը Դավիթ Փափազյանն է, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ 1993−1996 թթ.  ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին, Արեւմուտքում կրթույուն է ստացել քաղաքական գիտությունների եւ տնտեսության բնագավառում, այս տարվա փետրվարից «Բիզնես-Արմենիա»  հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել:

Հատկանշական է, որ հիմնադրամի պաշտոնական կայքում նրա մասին ոչ մի տվյալ չկա, իսկ «մեր թիմը» բաժինը գլխավորում է Հիմնադրամի տնօրենի տեղակալը:

Ինչպե՞ս է հնարավոր «նապաստակի» պես հայտնվել նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, իսկ ամենակարեւորը՝ ինչու այդ կերպ:

Սուրբ տեղը դատարկ չի մնում

2018 թվականի օգոստոսի վերջին վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհդականի պաշտոնում կարճատեւ (մոտ 3 ամիս) աշխատանքից հետո հրաժարական տվեց Արսեն Խառատյանը:

Արսեն Խառատյանը, ինչպես հայտնի է, շատ սերտորեն կապված է ԱՄՆ պետական կառույցների եւ հիմնադրամների հետ:

Ջորջ Մեյսոնի համալսարանի շրջանավարտ եւ Վաշինգտոնում Ամերիկայի ձայնը հայկական խմբագրության նախկին թղթակից, նա նաեւ եղել է Թբիլիսիի Aliq Media հրատարակության գլխավոր խմբագիրը, որը հիմնադրվել է ամերիկյան Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) եւ Ջորջ Սորոսի Բաց հասարակություն վրացական ներկայացուցչության ֆինանսավորմամբ:

Արսեն Խառատյանի կինն աշխատում է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատըանը դիվանագիտական պաշտոնում՝ լինելով ԱՄՆ քաղաքացի: «Հրապարակ» թերթը վկայակոչելով իր աղբյուրներին գրել էր Խաչատուրովի կալանքի եւ Խառատյանի հրաժարականի միջեւ կապի մասին՝ մատնանշելով , որ Խառատյանն, ըստ էության դավաճանեց Փաշինյանին՝ պնդելով Խաչատուրովի կալանքի մասին առանց ՀԱՊԿ անդամ երկրներին տեղեկացնելու, ինչը դուր չեկավ Մոսկվային, որը Խառատյանին, ըստ նույն թերթի, ամերիկյան լրստես  է կարծում:

Խառատյանի հեռանալուց հետո, թվում էր, արեւմուտքից դիտողի դերը վարչապետի աշխատակազմում թափուր էր:

Սակայն, հնարավոր է, հեռանալը միայն ձեւական բնույթ էր կրում:

Բանն այն է, որ հենց Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը Facebook-ում Խառատյանը տեղադրել էր առաջին հայացքից տաօրինակ բովանդակությամբ գրառում, որը սակայն, որոշ ժամանակ անց հեռացրել էր:

Գրառման բովանդակությունը կարելի է թարգմանել այսպես.

«միհրանանման լակոտլուկուտի չտալու ժամանակը»:

Հավանաբար, հեղինակը նկատի ուներ ՌԴ իշխանությունների կողմից ս.թ. ապրիլին Ռուսաստանի տարածքում ձերբակալված հետախուզման մեջ գտնվող Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանին հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները չեն շտապում Պողոսյանին հանձնելու հարցում, ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարել է «արտահանձնման ստուգման» գործընթաց սկսելու մասին, իսկ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու հայցով՝ հայտարարելով Հայաստանում հետապնդումների քաղաքական բնույթի մասին:

Այս հարցն, ամենայն հավանականությամբ, բարձրացվել է Պուտինի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ, սակայն դա որտեղից կարող էր հայտնի լինել արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդականին, այն դեպքում, որբ այս հարցի քննարկման մասին ոչ մի տեղ պաշտոնապես ոչ մի բառ չի ասվել: Գուցե նա օպերատիվորեն տեղեկացվել է հանդիպման անմիջական մասնակիցներից որեւէ մեկի՞ կողմից, այնուհետեւ գիտակցելով այդ տեղեկության «էքսկլյուզիվությունը» արտահանձնումը մերժելու պատճառով, շտապ հեռացրել է Facebook-յան իր գրառումը: Եվ եթե մեր վարկածը ճիշտ է, ապա կարո՞ղ էր Հայաստանի վարչապետի նախկին խորհրդականը (արդյո՞ք նախկին), հետեւաբար նաեւ նրա արեւմտյան հովանավորները տեղեկացված լինել Պուտինի հետ փակ զրույցի նաեւ այլ անդրկուլիսային մանրամասներից: Եվ եթե այո, ապա ո՞վ է օպերատիվորեն «խրճիթից դուրս բերում» այն, ինչը «կողմնակի ականջների» համար նախատեսված չէր: Հաշվի առնելով հայտարարությունների քանակությունը եւ առավել եւս՝ հանդիպման չհայտարարված մասնակիցներին՝ տարբերակներն այնքան էլ շատ չեն…

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ