News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Թուրքիան  քննադատել է F-35 կործանիչների ծրագրից Անկարային բացառելու հնարավորության վերաբերյալ Պենտագոնի նամակը՝ հայտարարելով, որ ուղերձի լեզուն չի համապատասխանում երկու երկրների համագործակցության ոգուն, հաղորդում է Reuters-ը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ էր ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, որում նշել էր, որ Թուրքիան կբացառվի այդ ծրագրից, եթե չհարաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:

Իր հերթին, Աքարը հայտարարել է, որ Անկարան աշխատում է նամակին պատասխանելու ուղղությամբ, որը կուղարկի ԱՄՆ-ին մոտ օրերս:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Շանահանի հետ կամ անձամբ հանդիպել հունիսի վերջին ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ եւ քննարկել այդ հարցը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ