News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության է արժանացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ներկայացված նախագծով կարգավորվում են հարկային եւ մաքսային ծառայություններում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած եւ օրենքով սահմանված հիմքերից որեւէ մեկով պաշտոնից ազատված անձանց կենսաթոշակ նշանակելուն առնչվող հարաբերությունները:

Նախատեսվում է կենսաթոշակի իրավունք վերապահել նաեւ հարկային կամ մաքսային ծառայությանում 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարի քննչի պաշտոն զբաղեցրած անձանց:

Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը ազատված՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած (ունեցող) անձանց կենսաթոշակ կնշանակվի 2019 թվականի հունիսի 1-ից, եթե նրանք կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնեն կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը կնշանակվի դիմելու օրվանից:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է առնվազն 10 տարի դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձից:

Տպել