News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի դերասանուհի Էդիտ Գոնսալեսը մահացել է 54 տարեկանում, հաղորդում է Hola-ն:

Դերասանուհին մահացել է հունիսի 13-ին Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները չեն նշում մահվան վերջնական պատճառը, թեեւ հայտնի է, որ վերջին 3 տարիները Գոնսալեսը բուժվում էր ձվարանների քաղցկեղից:

Էդիտ Գոնսալեսը ծնվել է 1964 թվականին Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում: 15 տարեկանում նա մասնակցել է «Հարուստներն էլ են արտասվում» սերիալի նկարահանումներին, որտեղ խաղացել է Մարիսաբել Սալվատերայի դերում: Ավելի ուշ դերասանուհին նկարահանվել է այնպիսի բազմասերիալանոց ֆիլմերում ինչպիսիք են «Վայրի վարդը», «Ոսկե վանդակ» եւ «Կրքեր Սալոմեի շուրջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ