News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը մեղադրական եզրակացություն է ստացել երկրի բանկային ռեգուլյատորից (BDDK), որում ներկայացված էր Bloomberg-ի երկու լրագրողներին եւ եւս 36 մարդու ազատազրկելու խնդրանքը:

Մեղադրանքը կապված է 2018 թվականի օգոստոսին Bloomberg-ում հրապարակված հոդվածի հետ: Դրանում նկարագրված էին թուրքական լիրայի կտրուկ անկման հետեւանքները եւ այդ առնչությամբ իշխանությունների ու բանկերի արձագանքը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի կենտրոնական բանկի առնչությամբ մտահոգությունը եւ Վաշինգտոնի հետ երկրի լարված հարաբերությունները հանգեցրել են արժութային ճգնաժամի անցած տարի, որի հետեւանքով լիրան կորցրել է շուրջ 30 տոկոս:

Bloomberg-ի լրագրողներ Քերիմ Քարաքայն ու Ֆերքան Յալինկիլիչը մեղադրվում են Թուրքիայի տնտեսական կայությունը խաթարելու փորձի մեջ: Այդ մեղադրանքի հետեւանքով նրանց կարող են ազատազրկել 2-5 տարի ժամկետով:

Եւս 36 մարդու ներկայացվել է մեղադրանք այդ հրապարակման շուրջ սոցցանցերում մեկնաբանություններ թողնելու կամ տնտեսական քաղաքականությունը քննադատելու համար:

Առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք դատապարտում ենք մեղադրական եզրակացությունը՝ ուղղված մեր լրագրողների դեմ, որոնք ազնվորեն եւ ճշգրտորեն հաղորդում են կարեւոր իրադարձությունների մասին»,-հայտարարել է Bloomberg-ի գլխավոր տնօրեն Ջոն Միքլեթվեյթը: «Մենք լիովին սատարում ենք եւ կսատարենք նրանց այդ ամբողջ փորձության ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ