News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են VivaroBet-ից։

Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ:

«Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,-ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը:

«Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը մեզ օգնում է առաջ ընթանալ: Այնպես որ, մենք ուրախ ենք համագործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք VivaroBet-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության»:

«VivaroBet-ում բոլորն ուրախ են լինել «Արսենալ»-ի համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալ»-ի մեծ երկրպագուներն ենք, այս համագործակցությունը VivaroBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում»,-նշել է VivaroBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը:

VivaroBet-ը գործարկվել է 16 տարի առաջ՝ Հայաստանում:

«Ստեղծելով մեր սեփական ծրագրեն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք»,-եզրափակել է VivaroBet-ի հիմնադիրը:

Տպել
Ամենաշատ