News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:

«Մենք ցանկանում ենք վերադարձնել նրանց (իրանցիներին) բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: «Ես պատրաստ կլինեմ, երբ նրանք պատրաստ լինեն»,-նշել է նա՝ հավելելով, որ չի շտապում:

Նախօրեին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Համենեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ մերժել է բանակցությունների մասին Թրամփի առաջարկը: Աբեն հաղորդել էր Համենեին Ամերիկայի առաջնորդի ուղերձը, սակայն Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել էր, որ Թրամփն արժանի չէ: Նա բացառել էր «Թրամփի նման մարդու հետ» բանակցությունների հավանականությունը:

Աբեի եւ Համենեիի հետ հանդիպումից մի քանի ժամ անց Թրամփը թվիթերյան գրառում էր կատարել, որ ԱՄՆ-ը եւ Իրանը պատրաստ չեն գործարք կնքել:

Fow News-ին տված այդ նույն հարցազրույցում Թրամփն անվանել էր Իրանին «ահաբեկիչների ազգ» եւ մեղադրել Թեհրանին Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակում գործելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ