News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է իր տիկին Մելանիին ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժաքլին (Ջեքի) Քենեդի Օնասիսի հետ, որը համարվում է ոճի խորհրդանիշ:

FoxNews-ին տված հարցազրույցում խոսքը վերաբերել է նաեւ նախագահական ինքնաթիռի դիզայնը փոխելու Թրամփի մտադրությանը: Թիվ 1 բորտի ներկայիս դիզայնը մշակվել էր Ժաքլին Քենեդիի մասնակցությամբ 1960-ականներին: Սակայն Թրամփը համարում է, որ երկնագույնը չի համապատասխանում:

«Ինձ դուր է գալիս կարմիրի, սպիտակի եւ կապույտի համադրությունը»,-ասել է Թրամփը: «Իրականում դա շատ ավելի լավ տեսք կունենա: Երկնագույնը մեզ չի համապատասխանում: Այսօր մեզ հետ է մեր Ջեքին. նրա անունն է Մելանի»:

Թրամփի ինքնաթիռի նորովի ձեւավորումը կավարտվի 2024 թվականին:

Թրամփը մեկնաբանել է առաջին տիկոջ հետ հարաբերությունները եւ նրա ոճը՝ հիշատակելով դեպքը, երբ Մելանին ենթարկվել էր քննադատության, որ ժամանել էր Տեխաս ջրհեղեղից հասցված վնասն ուսումնասիրելու համար բարձր կրունկներով կոշիկներով:

«Ամբոխի առջեւ ելույթ ունենալիս ես հաճախ եմ տեսնում պաստառներ, որոնցում մարդիկ հայտնում են իրենց հիացմունքը Մելանիին»: Թրամփի խոսքով՝ այդպիսի հանրային միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է նկատել «մենք սիրում են բարձր կրունկներ» գրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ