News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր՝ հունիսի 14–ին, ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությանն ու փակման գալա համերգին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվել Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտներին:

Փակման արարողությանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Տպել
Ամենաշատ