News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ես իհարկե ենթադրում էի, որ Կոտայքի մարզպետին Աբովյանում պարտվելը բերելու է հոգեկան ծանր ցնումների, սակայն չէի պատկերացնում, որ մարզպետը իրեն այդ աստիճան կկորցնի: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեսեք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարզպետի պրոտեժեն պարտվեց, չնայած գործող քաղաքապետի դեմ գործածվում էին վարկաբեկման բոլոր տեխնոլոգիաները։

Ես բնավ ոչինչ չեմ պնդում, բայց օրինակ՝ հրկիզված մեքենայի կեղտոտ պատմությունը կարծում եմ, որ կարող է լինել այդ հնարքներից մեկը։

Ինչեւիցե, ասածս ինչ է. այսքանից հետո ներկայիս մարզպետը իրեն իրավունք է վերապահում ուղղակի պիտակավորել աբովյանցիներին, անվանելով իրենց՝ «անարժանապատիվ»:

Այս լկտի եւ անպարկեշտ արտահայտությունը մեկնաբանելու կարիք չկա, դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։

Ախր հերիք է հիստերիաների ներքո վիրավորել մարդկանց եւ մնալ անպատիժ»:

Տպել
Ամենաշատ